Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի շիշ արաղ բերեք». Նստացույցի մասնակիցներն արդեն ազատ են արձակվել ու կատակում են․ (Տեսանյութեր)

Օգոստոս 08,2013 18:32 Share

«Արա, դե էդքան խմել կլինի, որ դուք եք խմել»,- այս խոսքերով ու ծափահարություններով քաղաքապետարանի դիմաց կեսօրին ոստիկանություն տարված եւ քիչ առաջ ազատ արձակված 4 ակտիվիստներին դիմավորեցին նրանց ընկերները:

«Մի բան պայթեցրեք, խմենք»,- կատակեց Գոռ Առաքելյանը: Հիշեցնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում էր, որ ոստիկանները նրանցից ոգելից խմիչքի հոտ են առել ու հենց դրա համար են ոստիկանությունից նրանք տարվել խմածության ստուգման:

Գոռ Առաքելյանի պատմելով՝ իրեն եւ Վահագն Մինասյանին ոստիկանություն չեն տարել, այլ հրավիրել են, իսկ այնտեղ արդեն պարզվեց, որ իրավախախտումներ են արել:

Վահագն Մինասյանն էլ շարունակեց, թե իրենց ոստիկանությունում հայտնել են, որ իրենք էլ են մասնակցել քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած կարմիր գծանշման աշխատանքներին եւ փակել ճանապարհը. «Այո’, ես անձամբ ճանապարհը փակել եմ, այն բանից հետո, երբ Վահե Գեւորգյանին ապօրինի կերպով առեւանգեցին, երբ ոտքը մեր մեքենայից դուրս դրեց»:

Նրա խոսքերով, իրենք այնտեղ հրաժարվել են ստորագրել արձանագրության տակ, անգամ ներկայանալ. «Հետո մեզ Շտապ օգնության մեքենայով տարան խմածությունը ստուգելու»: Ինչ վերաբերում է պարոն Օսիպյանի պնդմանը, թե նրանցից խմիչքի հոտ են առել, ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, գուցե իրենք են խմած եղել»:

Գոռ Առաքելյանն էլ կատակեց. «Մի շիշ արաղ բերեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031