Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով ավտովթար Արարատի մարզում

Օգոստոս 11,2013 11:17

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վթարի վայրից ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ ժամը 07:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալիկ Ավետյանը, վարելով ГАЗель 2705 մակնիշի 906 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե եւ երկաթյա արգելապատնեշներին ու հարվածել գովազդային վահանակին:

Դեպքի վայր ժամանած ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ վիրավոր ուղեւորին, ովքեր տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում Ա. Ավետյանը մահացել է, իսկ ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 28-ամյա Էդգար Հարությունյանը կայուն ծանր վիճակում գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Օլիպ-Սանտ» ՍՊԸ-ին, եւ վարորդն ու ուղեւորը, ըստ դեպքի վայրում հավաքվածների տեղեկությունների, վերադառնում էին Արցախից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031