Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները բացել են 8 փակ դուռ

Սեպտեմբեր 01,2013 22:15

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ,այսօր փակ դռան մասին բազմաթիվ ահազանգեր են եղել:

Ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 93 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, տարեց կինը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների պատուհանով ներս մտնելը՝ դուռը բացվել է տեղի ուժերով:

***
Ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղի վարձակալողը ննջասենյակում քնած է եղել:
Ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շերամի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դուռը բանալին տանը մնալու պատճառով փակվել է, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Եղբայրության փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դուռը բանալիները ներսում մնալու պատճառով փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել բնակարանի դուռը:

***
Ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալիները գտնվում են բնակարանում, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնութունը: Դեպքի վայր է թիվ մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Քաղաքացին հրաժարվել է փրկարարների օգնությունից:

***

Ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սեւակ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղի ուժերով բացվել է բնակարանի դուռը:

***

Ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից մուտքը բնակարան դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակարանի դուռը:

***

Ժամը 11.16-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Լ. Ս.-ն դիմել է հրշեջ-փրկարարական ջոկատ, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը բնակարանի դուռը դուռը բացելու համար. բանալին գտնվում է բնակարանում, իսկ բնակարանի դուռը փակվել է : Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են վարձակալության հիմունքներով բնակվող Լ. Ս.-ի բնակարանի դուռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30