Բուենոս-Այրեսում ընթացող ՄՕԿ-ի 125-րդ համաժողովը վաղը կհայտարարի միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավարի անունը, որն առնվազն առաջիկա չորս տարում կլինի համաշխարհային մարզական քաղաքականության գլխավոր գործող անձը:
ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին հավակնում է վեց հոգի: Նրանք են:
Ռիչարդ Կարրիոն, Պուերտո-Ռիկո, 60 տարեկան, ՄՕԿ-ի փոխնախագահ, հրապուրվել է ռակետբոլով:
Սերգեյ Բուբկա, Ուկրաինա, 49 տարեկան, Թեթեւ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, ձողացատկի օլիմպիական չեմպիոն՝ 1988 թվական:
Թոմաս Բախ, Գերմանիա, 59 տարեկան, ՄՕԿ-ի փոխնախագահ, սուսերամարտի օլիմպիական չեմպիոն՝ 1976 թվական:
Սեր Մյանգ ՆԳ, Սինգապուր, 64 տարեկան, ՄՕԿ-ի փոխնախագահ, զբաղվել է առագաստանավային սպորտով:
Չինգ-Կուո Վու, Թայվան, 66 տարեկան, ԱԻԲԱ-ի նախագահ, զբաղվել է բասկետբոլով:
Դենիս Օսվալդ, Շվեյցարիա, 67 տարեկան, Թիավարության միջազգային ֆեդերացիայի նախագահ, թիավարությունից օլիմպիական խաղերի մրցանակակիր՝ 1968 թվական:
Հաղթողի ավել հավանական թեկնածուներ համարվում են Թոմաս Բաղը եւ Սեր Մյանգ ՆԳն
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































