Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք գրողին պարգեւատրել են Գրիգոր Նարեկացու հուշամեդալով

Սեպտեմբեր 09,2013 14:59 Share

«Ծնունդով վանեցի այս գրողին անհնար էր չպարգեւատրել իր խիզախ գրառումների եւ անվախ գործելակերպի համար: Հետադիմական ժամանակաշրջանում, այդ խավարի մեջ նա կարողացել է անդրադառնալ այլ ազգերի վշտերին, ցավերին, տանջալից ապրումներին եւ պատմական արժեքներին»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը (լուսանկարում):

Վերջերս Ստամբուլում թուրք գրող Եշան Քեմալիին Գրիգոր Նարեկացու անվան հուշամեդալով են պարգեւատրել: 26 թուրքական թերթ անդրադարձել է այս իրադարձությանը:

Պրն. Ախոյանի խոսքով, հայերը տարիներ շարունակ զբաղվել են մշակութային եւ պատմական արժեքների պահպանման գործընթացով, որը հատկապես Արեւմտյան Հայաստանում ակտուալ է դարձել: Պատգամավորի պնդմամբ, հուշամեդալի հանձնման արարողության ժամանակ Սուրի քաղաքի քաղաքապետը ասաց, որ ցեղասպանությունը քրդերի ձեռքով է կատարվել, թուրքերը միայն գործիք էին իրենց համար, հաշտության հաստատման բազմաթիվ ելքեր կան եւ լուսավոր դարպասներ, որոնք կբացվեն մեր առաջ:

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի համոզմամբ, Ստամբուլում իրենք խորապես գիտակցում էին, թե ինչ միջավայրում եւ ինչ երկրում են գտնվում: Իրենց ամեն բառը կշռադատված, մտածված եւ տողատակերով էր.

«Հայ ժողովուրդը գիտի, որ ոչ մի լավ բան անպատասխան չպետք է թողնել: Գրողը քաղաքացիական դիրքորոշում ուներ, հայկական հուշարձանների պահպանության խնդրի բարձրացնողն էր, նա հստակ գրել եւ ավանդ է թողել: Նա այն անհատն է, ով իր կյանքով եւ գրականությամբ պայքարել է արդարության, մարդկային արժանապատվության, եւ ազգային հավասարության համար: Նա գրականության մեջ բարձր դիրք է գրավում»:

Նրա խոսքով միակ ճանապարհը սերունդների գոյատեւման, խաղաղ գիտակցությունն է: Գրողին հուշամեդալ հանձնվեց նրա բնակարանում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ ճանաչված պաշտոնյաներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կային մեծ թվով անհատներ, ովքեր դեմ առ դեմ կանգնած էին ճշմարտությանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30