Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Բուենոս Այրեսում

Սեպտեմբեր 25,2013 18:15

Սեպտեմբերի 24-ին Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։

Ընդունելությանը ներկա էին Արգենտինայի Սենատի եւ պատգամավորների պալատի, Արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային և քաղաքային իշխանությունների անդամներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, կրթական, մշակութային եւ գործարար շրջանակների, արգենտինահայ համայնքի կառույցների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

Իր ողջույնի խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն անդրադարձավ անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղուն, ձեռքբերումներին եւ հայ-արգենտինյան հարաբերություններին։ Բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկկողմ կապերի զարգացման եւ ամրապնդման գործում` դեսպան Մելիքյանը վերստին իր երախտագիտությունը հայտնեց արգենտինյան իշխանություններին՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ այդ ոճրագործությունից փրկված հայորդիներին ապաստան տրամադրելու եւ ամենայն օժանդակություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծեց, որ այսօր առկա է հսկայական ներուժ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար, եւ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել բավականին լուրջ հաջողությունների։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30