Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Մարտահրավերներին դիմագրավելու համար առաջին հերթին պետք է բարելավել կրթական համակարգը»

Հոկտեմբեր 05,2013 19:36

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Այսօր աշխարհում ամենակարևոր մասնագիտությունը համարվում է ուսուցչի մասնագիտությունը, քանի որ նրանք են կերտում պետությունների ապագան: Հաշվի առնելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները՝ ուսուցչի աշխատանքն  ավելի ու ավելի է կարևորվում: Ես Չինաստանի Դալիան քաղաքում մասնակցում էի ամառային Դավոսի աշխատանքներին, որին ներկա էին նաև տարբեր երկրների վարչապետներ. օրակարգային հարցը հետևյալն էր. որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները և ինչ պետք է անեն պետությունների կառավարությունները, որպեսզի հաղթահարեն համաշխարհային տնտեսական ճգնաժամը և ապահովեն բարգավաճ զարգացում: Եզրահանգումը հետևյալն էր. մարտահրավերներին դիմագրավելու համար առաջին հերթին պետք է բարելավել կրթական համակարգը և ուշադրություն դարձնել միջնակարգ կրթությանը: Կարող ենք ասել, որ հենց այդ ասպարեզում է այսօր լուծվում հիմնարար խնդիրները, որոնք միտված են դեպի ապագան: Դուք պետք է պատրաստեք մի սերունդ, որն ապրելու է արագ փոփոխվող աշխարհում, ուստի մեր երիտասարդները պետք է պատրաստ լինեն ժամանակակից աշխարհի արագ փոփոխվող մարտահրավերներին»:

Վարչապետ Սարգսյանը վստահեցրել է, որ մանկավարժների խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և ստանալու են առաջնահերթ լուծումներ:

Տիգրան Սարգսյանն ուսուցչի տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և կրթության և մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:

Տարվա լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները վերջիններիս հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

4 Usicchi or 5.10.13

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031