«Երեկ երեկոյան Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող՝ Նախախորհրդարանի գրասենյակից Զեյթունում գտնվող իր տուն անձնական օգտագործման մեքենայով գնալիս Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ենթարկվել է հետապնդման՝ արծաթագույն ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայով: Մեզ հաջողվել է ֆիքսել պետհամարանիշի առաջին մասը՝ 24MU: Հետապնդումը տևել է մինչև կես ժամ»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց «Նախախորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մարդիկ են տեսել նաև Ժիրայր Սեֆիլյանին պատկանող ավտոտնակի կողքին:
Այնուհետև պարոն Ավետիսյանը հիշեցրեց, որ նույն օրը կեսօրին «Ծածկած շուկայի» մոտ, որտեղ գտնվում էր Ժիրայր Սեֆիլյանը, մի Ռուբո անունով անձնավորություն է մոտեցել Ժ. Սեֆիլյանին ու հրավիրել զրույցի: Սակայն Ժ. Սեֆիլյանը հրավերը չի ընդունել: Պարոն Ավետիսյանը նշեց նաև, որ այդ անձնավորությունը հետո նստել է Սամվել Ալեքսանյանի մեքենան:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































