Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

Հոկտեմբեր 10,2013 18:29

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների տոնական բեմերի կահավորման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում Տարոն Մարգարյանին են ներկայացվել  «Երևանում տոն է» խորագիրը կրող համերգային ծրագրի մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները:

Տոնական միջոցառման մանրամասները ներկայացնելով քաղաքապետին՝ «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նշել է,  որ հոկտեմբերի 11-ին թանգարանի հարակից տարածքը կվերածվի ազգային երգ ու պարի հարթակի: Համերգային ծրագրի մեկնարկը կտրվի Արգիշտի արքայի ողջույնի խոսքով:

Taron_3

 

Տեխնիկական վերջին շտկումներն են արվում նաև Հանրապետության հրապարակում տեղակայված տոնական գլխավոր միջոցառման բեմահարթակում:

Ամփոփելով աշխատանքային շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գոհունակությամբ նկատել է,  որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն այսօր համաժողովրդական տոնի է վերածվել. ««Էրեբունի-Երևան» տոնակատարությունը երևանցիների համար դարձել է սպասված տոն: Արդեն ավանդույթ է դարձել նաև քաղաքի տոնը մեծ միջոցառումներով նշելը: Այս տարի երկու օր ենք  նշելու՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին: Առաջին օրը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը և այդ տրամադրությունը կտարածվի ողջ Երևանում:  Այսօր նախատոնական վերջին օրն է, ու մենք արդեն ավարտել ենք նաև մայրաքաղաքի տոնական ձևավորումը: Թիմը պատրաստ է Երևանում ապահովել տոնական մթնոլորտ ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են Երևանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի բոլոր երևանցիներին հրավիրել  քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը և դառնալ Էրեբունի-Երևանի 2795-ամյակին նվիրված միջոցառումների անմիջական մասնակիցը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031