Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի սպանության առիթով կա ձերբակալված

Հոկտեմբեր 13,2013 17:26

Երեկ Լոռու մարզում կատարված սպանության առիթով այսօր արդեն կա ձերբակալված: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, նույն լրատվամիջոցը հաղորդագրություն էր տարածել, որ  Վանաձորի Երկաթուղայինների այգու եւ թիվ 3-րդ գիշերօթիկ դպրոցի հարեւանությամբ վիճաբանություն էր եղել, որն ավարտվել էր սպանությամբ: Օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզել է, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն է, ով սովորում էր Երեւանի թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում եւ մինչեւ 17 տարեկանների ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար Աջափնյակ վարչական շրջանի թիմի հետ գտնվում էին Վանաձորում:

Դեպքի վայրում է եղել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով հայտնում է, որ ողջ գիշեր ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժինների աշխատակիցները, քննչական խմբի հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում՝ իրացնելով օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, օպերատիվ տվյալներով լուսաբացին սպանություն կատարելու կասկածանքով Վանաձորի բաժին են բերման ենթարկել նույն քաղաքի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, «քուրդ» մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցևին:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վիճաբանությունը, որն ավարտվել է սպանությամբ, եղել է մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող «տղայական ռազբորկա» ու արդեն կան գործով անցնող վկաներ, ովքեր հայտարարել և պնդել են, որ 15-ամյա տղային դանակով սպանել է Կ. Կունգորցևը:

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը` shamshyan.com-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031