Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը

Նոյեմբեր 07,2026 15:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Oragir.News-ը հայտնել էր, որ այսօր հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը:

Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել:

Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ:

Ավելի ուշ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով․

Սիրելի ընկերներ, շնորհակալություն անհանգստանալու համար։ Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել։ Ես լավ եմ, զննություն եմ անցնում շտապօգնության հիվանդանոցում։ Ավելի ուշ մանրամասն կգրեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30