Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի հարավում ձերբակալվածների թիվը հասել է 380-ի, վիրավորվել են ոստիկաններ

Հոկտեմբեր 13,2013 23:46

Շաբաթ երեկոյան եւ կիրակի օրը Մոսկվայի հարավում՝ Բիրյուլեվոյում, բնակիչները դուրս են եկել փողոց՝ պահանջելով գտնել 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին: Բնակիչները համոզված են, որ ոճրագործը արտագաղթող է եղել:

Ռուսական ria.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժինը հայտարարել է, որ հասարակական կարգը խախտելու համար արդեն 380 մարդ է ձերբակալվել:  Ավեի ուշ լրատվամիջոցը հայտարարում է, որ վիրավորվել է հինգ ոստիկան:

Աղմկահարույց սպանությունը եղել է հինգշաբթի օրը:  Անծանոթը դանակով հարվածել է երիտասարդի սրտին՝ նրա ընկերուհու ներկայությամբ, որից հետո թաքնվել: Երեկվանից Մոսկվայի հարավի բնակիչները պահանջում են գտնել մարդասպանին: ՌԴ ներքին գործերի նախարարությունը փնտրում է հանցագործին, որը ՌԴ-ի քաղաքացի չէ:

Լուսանկարը՝ Ria.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Կոկորդը չի կտրել,մահացու հարվածը դաշույնով հասցվել է սրտին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031