Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԵԿ-ն երաժշտական իրարանցում էր ստեղծել բուհերում

Նոյեմբեր 15,2013 15:47

DSC_9606 DSC_9620Նոյեմբերի 15-ին «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը տոնական իրարանցում էին ստեղծել բուհերի տարածքներում ու քաղաքում։

Կոնսերվատորիայի փողային նվագախումբն ու կատարողները, Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջելով Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, տոնական տրամադրություն էին ստեղծում՝ ուսանողներին շնորհավորելով երիտասարդական տոների առթիվ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ այս միջոցառման ձևաչափը տարբերվում է մյուսներից։ «Երիտասարդական տոներին, որպես կանոն, երիտասարդներին են հրավիրում այս կամ այն միջոցառմանը։ Այս անգամ, սակայն, որոշել ենք ինքներս գնալ բուհեր, որպեսզի ավելի շատ ուսանողներ ստանան շնորհավորական մեր ուղերձը»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև ընդգծեց, որ «Երաժշտությունն անիվների վրա» ծրագիրը դարձել է երիտասարդական տոների անբաժան մասը և սպասված միջոցառում ուսանողների կողմից։
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Լևոն Այվազյանն էլ նկատեց, որ բուհի ուսանողական խորհուրդն արդեն երրորդ տարին մասնակցում է այս միջոցառման կազմակերպմանը, և տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը։
Նշենք, որ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930