Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական համալսարանի դասախոսը ներկայացրեց ակադեմիական անազնվության պատճառները

Նոյեմբեր 19,2013 22:02

«Բարոյական արժեքները՝ ազնվությունը, հարգանքը և արդարությունը, դրանք բոլորն ի սկզբանե դաստիարակվում և քննարկվում են կրթական տարածքներում, հետևաբար՝ շատ կարևոր է, որ կրթական տարածքներում կրթական գործունեություն իրականացնելիս նրա շահառուներն ուղղակի իրենք գործունեություններն իրականացնելու ընթացքում լինեն ազնիվ»,- հայտարարեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Քրիստինե Անտոնյանը նոյեմբերի 19-ին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կազմակերպված «Ակադեմիական անազնվության դրսևորումները ՀՀ բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի համատեքստում» քննարկման ընթացքում:

Քրիստինե Անտոնյանը իր խոսքում նշեց, որ արտասահմանում շատերն են նման հետազոտություններ անում, բայց պետք չէ հիմնվել նրանց վրա, քանի որ տարբեր հասարակություններ ունեն տարբեր խնդիրներ.

«Հետազոտության շրջանակներում մեր համար ելակետ է հանդիսացել կրթության մեջ բուհի մշակույթը, և մշակույթից ելնելով, ի սկզբանե հասկացել ենք, որ մենք ուղղակիորեն չենք կարող հետևել այն բոլոր հետազոտություններին, որոնք դրսում են արվում, այն խնդիրները, որոնք իրենք են տեսնում»:

Քրիստինե Անտոնյանը տվեց նաև ակադեմիական անազնվության սահմանումը. «Ակադեմիական անազնվությունը միջավայրի ուղղակի շահառուների կողմից վարքագծի դրսևորումն է, որը նվազեցնում է ինչպես իրենց, այնպես էլ մյուս մասնակիցների ուսումնական գործընթացի արդյունավետությունը և հնարավոր արդյունքները, ինչպես նաև ամբողջ ակադեմիական համակարգի արդյունավետությունը և հասարակության մեջ դրա վստահելիությունը»:

Հետազոտության շրջանակներում անցկացվել է հարցում, որին մասնակցել է Հայաստանի բուհերից 420 ուսանող: Նրանք եղել են բացառապես բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ: Հետազոտության արդյունքում ակադեմիական անազնվության տեսակներն ու դրանց հիմքում ընկած վարքագծերը բաժանվում են 5 խմբի. յուրացնող վարքագծեր, մոտիվացիայի նվազեցում, համաձայնություններ, սուբյեկտիվություն, կրթական արդյունքի նվազեցում: Ըստ հետազոտության՝ ուսանողները դիմում են ակադեմիական անազնվության ընդհանուր և անձնական մոտիվացիաների, անընդունակության և գնահատականների պատճառով, իսկ դասախոսները՝ սուբյեկտիվության, մոտիվացիայի և ցածր աշխատավարձի պատճառով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930