Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին հեղեղվեց ռուսական դրոշներով (ֆոտոշարք)

Նոյեմբեր 29,2013 16:51

Ge_04 Ge_03 Ge_02 Ge_05Այսօր Գյումրու ողջ կենտրոնը` Վարդանանց հրապարակի տարածքից մինչև Շիրակի մարզպետարանի մոտակայքը զարդարված էր հայկական ու ռուսական կողք-կողքի փակցված դրոշներով:

Նշենք, որ այսօր Գյումրիում ձյունախառն անձրև է, անդուր ցեխ, ու այս ամենը խոչընդոտում է Վլադիմիր Պուտինի պատվին կատարվող շինարարական աշխատանքները նորմալ ավարտին հասցնելուն: Չնայած դրան` շինարարները ստիպված են շարունակել ձեռնարկած գործը, քանի որ ՌԴ նախագահի այցին համարյա օր չմնաց:

Նկատենք, որ Վլադիմիր Պուտինի այցից ամենաշատ ոգևորված են սպասարկման օբյեկտների, օրինակ` խանութների տերերը, ատամնաբույժները, որոնց պնդմամբ, եթե ռուսական զորքը Գյումրիում չգտնվեր, ապա իրենց բիզնեսը վաղուց մարած կլիներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930