Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Մի քիչ փող գտեք, գնացեք Չիլի»

Դեկտեմբեր 04,2013 13:07

Ինչպես եւ սպասվում էր՝ Ազգային ժողովը չընդունեց ԱԺ 4 խմբակցությունների առաջարկած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը

Քվեարկությունից առաջ ՀՅԴ խնդրած 20 րոպեանոց ընդմիջումն էլ չօգնեց: Այս նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր 50 ձայն: Քաղաքական փոքրամասնություն հանդիսացող 4 կուսակցություններ՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» կարողացան հավաքել ընդամենը 46 «կողմ», ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը 54 «դեմ» բերեցին:

Քվեարկությունից հետո Հրանտ Բագրատյանը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց եւ ասաց, որ Էստոնիա կատարած գործուղումից հետո ինքը կարողացավ ապացուցել, որ կուտակային կենսաթոշակների համակարգը, որ մեզ մոտ ընդունվել է 2010 թվականին՝ ամենեւին նման չէ էստոնական համակարգին, ինչպես ասում էր կառավարությունը: Դրանից հետո, ըստ Բագրատյանի, կառավարությունն այլեւս չի խոսում էստոնական փորձի մասին, խոսում է միայն չիլիականի մասին, եւ հիմա Բագրատյանն առաջարկեց «մի քիչ փող գտնել, մի երկու հոգու գործուղել Չիլի», որից հետո կտեսնեք, որ Չիլիում էլ նման բան չկա:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ սպառնաց մեծամասնությանը, ասելով, որ եթե դուք չընտրեցիք քաղաքական հանդուրժողականության կոնստրուկտիվ քննարկումը, խորհրդարանական լուծումը, ապա իրենք կանցնեն այս օրենքի դեմ այլ գործողությունների:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ առաջարկեց ոչ թե Չիլի գնալ, այլ՝ դուրս գալ ԱԺ դիմաց հավաքված երիտասարդներին բացատրություն տալ, թե ինչու չընդունեցին իրենց առաջարկը եւ մեկ տարով չհետաձգեցին «պարտադիր» բաղադրիչը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031