Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մկրտչյանը պնդում է՝ դատարանում փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ու 2 ոստիկանները ստել են

Դեկտեմբեր 04,2013 23:08

Այսօր Վարչական դատարանում քննվել է Կոմիտասի 5-ի դեպքերի ընթացքում բերման ենթարկված «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի դեմ ոստիկանության հայցը:

Որպես վկա դատարան էին եկել փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, եւս երկու ոստիկան:

Արմեն Մկրտչյանի պատմելով, ոստիկանների ցուցմունքները հակասական էին. «Ոստիկաններից մեկին դատավորը հարցրեց ճանաչո՞ւմ ես Արմեն Մկրտչյանին, նա նայեց իմ փաստաբանի դեմքին եւ ասաց՝ այո… ոստիկաններն այսօր պատմում էին, որ ինձ հորդորել են դուրս գամ փողոցից, հետո փոխեցին ցուցմունքը՝ ասելով,  թե լավ չեն հիշում, ամեն ինչ խառնված էր իրար: Ինձ մի անգամ են հորդորել դուրս գամ փողոցից, իսկ հորդորողը քաղաքացիական հագուստով անձ էր, պահանջեցի ներկայանալ, չներկայացավ եւ քայլեց առաջ: Պարզ երեւում էր, որ սովորեցրել էին՝ ինչ խոսեն»:

Անդրադառնալով Կարեն Մովսիսյանի ցուցմունքին, ասաց. «Կարեն Մովսիսյանն անձնական դիտավորություն է ունեցել ինձ բերման ենթարկելու հրաման տալով, այսօր էլ անձնական դիտավորությունը պահպանեց՝ կեղծ ցուցմունքներ տալով, իբրեւ ես քաղաքացիներին հորդորել եմ չենթարկվել իր եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանին: Ասում էր՝ անձամբ մի քանի անգամ խնդրել է, որ ցուցարարներին հորդորեմ դուրս գալ ու ես էլ դուրս գամ, բայց ստում է: Խնդրեցի իրեղեն ապացույց ներկայացնեն, որովհետեւ կայքերում բազմաթիվ տեսանյութեր կան այդօրվա հետ կապված, բայց դատարան էին բերել տեսանյութ, որը կայքերում կա եւ որի բնօրինակում երեւում է ինձ ձերբակալելու պահը, իսկ իրենց բերած  սկավառակում այդ հատվածը մոնտաժված է, դատավորին ասացինք՝ ինքն էլ զարմացավ»:

Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստի մասին կողմերը կծանուցվեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031