Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչախմբային արվեստի միջազգային օրը Հայաստանում

Դեկտեմբեր 09,2013 10:38

Դեկտեմբերի 8-ին ` ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվան նվիրված տոնական համերգը:
ՀՀ Մշակույթի Նախարարության հովանավորությամբ ու Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի Նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, դեսպաններ, ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից, արվեստի գործիչներ և 1200 դպրոցական՝ քաղաքի տարբեր դպրոցներից:

Հայ Փոքրիկ Երգիչներ Միջազգային Ասոցիացիայի Նախագահ Մաեստրո Տիգրան Հեքեքյանն իր ելույթում նշեց. « Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ երգելու համար խոչընդոտներ չկան: Ես ուզւոմ եմ, որ դուք այսօր՝ այս համերգից «վարակված»` վազեք երգչախմբեր, որովհետև ոչինչ այնպես չի միավորում մարդկանց ինչպես երաժշտությունը»:

Իրենց ողջույնի խոսքերն ասացին Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն ու Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի Նախագահ Գայանե Բաղդասարյանը:

Միջոցառման վերջում Մաեստրո Տիգրան Հեքեքյանի նախաձեռնությամբ և օգնությամբ ամբողջ դահլիճը եռաձայն երգեց Կոմիտասի՝  «Սոնա Յար» ստեղծագործությունը

Էմմա Սարգսյան
Հայ Փոքրիկ Երգիչներ Հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031