Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ տեղափոխված զինծառայողի զորամաս. NEWS.am

Հունվար 14,2014 10:52

Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ երեկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանային շրջայցի ընթացքում եղել է նաեւ տվյալ զորամասում, ծանոթացել է մանրամասներին, խիստ հրահանգներ է տվել, հանձնարարել իրականացնել ծառայողական քննություն, պարզել իրավիճակը եւ վերահսկել այն։

Մամուլի քարտուղարը շեշտեց, որ իրավիճակը գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031