Հնդկաստանը Հայաստանին 1000 կառավարվող հրթիռ կմատակարարի Երևանի գնած Pinaka ՀԿՌՀ-ների համար, գրել է Indian Defence Research Wing-ը։
Հնդկական պարբերականը, որը պարբերաբար հաղորդում է Երևանի և Նյու Դելիի միջև սպառազինության գործարքների մասին, այժմ գրում է, որ սա կառավարվող զինամթերքի առաջին խմբաքանակն է։ Իսկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ձեռք են բերվել վերջին 2-3 տարվա ընթացքում։ Դրանք ցուցադրվել են մայիսի 28-ին Երևանում՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ անցկացված զորահանդեսին։



















































