Լրահոս
Օրվա լրահոսը

Նման քանակությամբ հերոին ոչ ոք, երբեք եւ ոչ մի դեպքում չի փորձի անցկացնել «անհուսալի» եւ «չփորձարկված» ճանապարհով. «Հայկական ժամանակ»

Հունվար 22,2014 10:50

Օրերս Մեղրիի մաքսակետում հայտնաբերված շուրջ մեկ տոննա հերոինի թեման ակտիվորեն լուսաբանվում է ԶԼՄ-ներում, ինչը բնական է։ Թմրանյութի քանակությունը, մեղմ ասած, հսկայական է։ Արդեն հաշվարկվել է, որ «սեւ շուկայում» այդքան հերոինի գինը կարող է լինել 80-ից 200 մլն դոլար։

Բայց եթե ավելի ուշադիր ուսումնասիրենք տեղի ունեցածը, ապա կծագեն հարցեր, որոնց պատասխանները, հավանաբար, այդպես էլ չեն հնչի։ Պատկերավոր ասած, նարկոթրաֆիկի համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս, որ նման քանակությամբ հերոին ոչ ոք, երբեք եւ ոչ մի դեպքում չի փորձի անցկացնել «անհուսալի» եւ «չփորձարկված» ճանապարհով։ Այսինքն, եթե որեւէ մեկը մտադրություն ուներ որեւէ երկրի տարածքով հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ հերոին տեղափոխել, ապա նախ պետք է տարիներ շարունակ «հետախուզեր» այդ ուղին։ Նախ անցկացներ մի քանի կիլոգրամ, հետո կրկներ փորձը, հետո փոքր-ինչ մեծացներ ծավալը, այդ ընթացքում ուսումնասիրեր սահմանային կետերի տեխնիկական զինվածությունը, համոզվեր, որ այնտեղ առկա տեխնիկան չի կարող հայտնաբերել այս կամ այն թաքստոցում պահած թմրանյութը։ Եվ դրանից հետո միայն արդեն ստուգված ուղիով տեղափոխեր այդպիսի ծավալների ու գնի թմրանյութ։ Այլ կերպ ասած, չափազանց հավանական է, որ Հայաստանը որպես թմրանյութի խոշոր խմբաքանակների համար տրանզիտ տարածք արդեն իսկ ստուգվել է եւ երկար տարիներ այստեղով թմրանյութի խոշոր խմբաքանակներ են տեղափոխվել։

Մեկ այլ ուշագրավ «մանրուք», որը նույնպես կարեւոր է։ Պաշտոնապես տարածված լուսանկարներից եւ տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ հերոինը պահված է եղել բեռնատարի այնպիսի մասում, որը կարելի է հանել առանց մաքսայինի դրած կնիքը ջարդելու: Այսինքն, տեխնիկապես հնարավոր էր Հայաստանի տարածքում ցանկացած մի տեղ բեռնատարը կանգնեցնել, հանել թմրանյութը եւ շարունակել ճանապարհը առանց մաքսայինի կնիքները վնասելու։ Այլ կերպ ասած, միանշանակ պնդել, որ այդ թմրանյութը պետք է Հայաստանի տարածքով ընդամենը տեղափոխվեր որեւէ այլ երկիր, այնքան էլ հիմնավոր չէ։ Համենայն դեպս չի կարելի միանշանակ պնդել, որ այդ խմբաքանակը գոնե մասամբ նախատեսված չի եղել նաեւ Հայաստանի «ներքին շուկայի» համար։ Այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե ովքեր էին այդ բեռի հայաստանյան «ստացողները»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031