Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ՀՀ ԱԳ նախարարին՝ հրաժարվել առաջիկա հանդիպումից

Հունվար 22,2014 11:29

Ս.Դ. Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը
Ընդամենը երկու օր առաջ՝ հունվարի 20-ին, ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակում են գործել Արցախի Պաշտպանության Բանակի դիրքապահների ուղղությամբ, որի հետևանքով արիաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Այսօր բովանդական Հայաստանն ու հայ ժողովուրդը սգում է Արմենի ծանր կորուստը: Միևնույն ժամանակ մեր համոզմունքն ենք արտահայտում, որ ադրբեջանական ագրեսիայի այս լույսի ներքո անթույլատրելի է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և հակառակորդի ԱԳ նախարար Մամեդյարովի հանդիպումը, որը ծրագրված է առաջիկա օրերին: Թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյական առումներով այդ հանդիպումը ոչինչ չի տա հայկական կողմին, ավելին, այն ստորացուցիչ է՝ տեղի ունեցած լկտի սադրանքի համատեքստում: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել առաջիկա այդ հանդիպումից և պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հստակ գնահատական տալ ադրբեջանական այս գործողությանը՝ ի լուր աշխարհի դատապարտելով այն:
22.01.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031