Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Գեւորգ Ղուկասյանի՝ Սամվել Բալասանյանը վախենում է իրենցից. «Ժողովուրդ»

Հունվար 23,2014 11:30

Մինչ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Դուբայում իր հանգիստն է վայելում, նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ժամանակ չի կորցնում՝ ինքնադրսեւորվելու։ Նա հարձակվել եւ սպառնալիքներ է հնչեցրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ։ Սակայն Վ. Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ս. Բալասանյանը վախենում է իրենցից, դրա համար ամեն ինչ անում է Ղուկասյաններին վարկաբեկելու համար:

Ըստ նախկին քաղաքապետի եղբոր՝ ինքը խոսել է Սպարտակի հետ, սակայն վերջինս ասել է, թե ինքը նման բան չի արել. «Եթե տեսախցիկները ֆիքսել են, թող իրավաբանորեն ապացուցեն եւ պատասխանատվության կանչեն։ Մենք այս մասին ոչինչ չենք ասել Վարդան Ղուկասյանին, ի՞նչ ասենք, հոգնել է այդ տղան, զզվել է, էլի՛։ Ի՞նչ են ուզում մեզանից, էդ տղուն գել ու գազան են սարքել՝ իրենց գել ու գազաններին թողնելով։ 13 տարի մեզ խփել են, 13 հոգու սպանել են, ի՞նչ են ուզում մեզանից, գիտե՞ք՝ ինչ օրեր ենք քաշել, սաղ արյուն, արյուն։ Էս Գյումրին կառուցեցինք, տվեցինք էս ստորներին, ի՞նչ են ուզում մեզանից, թողնենք գնա՞նք այստեղից։ Ժողովրդի հետ ենք, դրա համա՞ր են քարկոծում։ Դրա հետ մենք ոչ մի տարաձայնություն չենք ունեցել, հոգնել ենք, ամեն օր մի բան գրում է, մարդ այդքան ստոր չի կարող լինել։ Խելռցրել է էս ժողովրդին։ Ո՛չ շինթույլտվություն է տալիս մարդկանց, ո՛չ աշխատատեղ է բացում, թուլցրել է, էլի՛, լիժբը իր բիզնեսը լինի»։

Գեւորգ Ղուկասյանի խոսքով՝ Ս. Բալասանյանը շատ է վախենում իրենցից եւ ցանկանում է վարկաբեկել իրենց. «Քանի որ ուզում է այնպես անել, որ մյուս ընտրություններին իր դեմ մարդ չլինի առաջադրվող։ Եղբայրս մինչեւ կոկորդը զզված է։ Այս կռիսանոցը սարքեց քաղաք, լուսավոր քաղաք, մարդկանց օգնեց։ Ի՞նչ ասեմ, երեւի ուժեղ մարդ չեն սիրում, էլի՛»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031