Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 31,2014 14:22

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը երեկ մեկնաբանությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:

«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Սահմանին և շփման գծում վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերի արդյունքում կան զոհեր զինծառայողների շրջանում: Հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում վիրավորների մասին», – ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

«Կարծում ենք, որ լարվածության հետագա աճի դեպքում անխուսափելի են բացասական հետևանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար: Կարող է լրջորեն բարդանալ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում ադրբեջանա-հայկական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», – հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Արման Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031