Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ում կայքերը կարող են արգելափակել՝ առանց դատարանի եւ առանց քննության, միայն զանգով»

Փետրվար 02,2014 12:43

Ռուսաստանի Դաշնությունում «Տեղեկատվության ազատության» մասին օրենքում փոփոխություններ են եղել: Արդեն երեկվանից արգելափակվել են չորս կայքեր: Հայտնում է interfax.ru-ն:

Այս մասին իր անհանգստությունն է հայտնել բլոգեր Իլյա Վարմալովը. «Նրանց համար, ովքեր չգիտեն. հիմա կայքերը կարող են արգելափակել՝ առանց դատարանի եւ առանց քննության, միայն զանգով: Չավեշտ է, որ առաջինը հարվածի տակ է ընկել մեր սիրելի «Կենդանի մատյանը» (Живой Журнал)»,- գրում է բլոգերը եւ ավելացնում, որ ըստ նոր օրենքի՝«մինչդատական արգելափակման» տակ կլինեն այն կայքերը, որոնք կհրապարակեն զանգվածային անկարգություններ, ծայրահեղ գործունեություններ, զանգվածային միջոցառումներին մասնակցել հրահրող կոչեր:

Տեղեկատվության հակաօրինական լինելը որոշում է դատախազությունը, որից այդ տեղեկատվական ռեսուրսի փակման հարցում է ուղարկում  Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության դաշնային ծառայություն:

«Հիմա կարող են փակել յուրաքանչյուր կայք, եթե չինովնիկին այն դուր չգա»,- գրել է Իյլա Վալմալովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728