Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում կարգելեն դատվածություն ունեցող միգրանտներին քաղաքացիություն տրամադրելը

Հուլիս 21,2026 15:20 Share

Ռուսաստանի Պետդուման կքննարկի օրինագիծ, որով առաջարկվում է բացառել ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորությունն այն միգրանտների համար, որոնք ունեն չմարված կամ չհանված դատվածություն՝ Ռուսաստանում կամ դրա սահմաններից դուրս որևէ հանցագործություն կատարելու համար, ինչպես հայտնում է Ria, հայտնել էր խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Կշարունակենք քննարկել օրինագծերը, որոնք ուղղված են միգրացիոն քաղաքականության կատարելագործմանը։ Դրանցից մեկով առաջարկվում է բացառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կամ մեր երկրում բնակվելու իրավունք ստանալու հնարավորությունը այն միգրանտների համար, որոնք ունեն չմարված կամ չհանված դատվածություն՝ Ռուսաստանի տարածքում կամ դրա սահմաններից դուրս ցանկացած հանցագործություն կատարելու համար», – «Մաքս» հարթակի իր ալիքում գրել էր Վոլոդինը։

Նա հստակեցրել էր, որ նախաձեռնության համաձայն՝ դատվածություն ունեցող օտարերկրացիները կարող են նաև զրկվել կացության իրավունքից կամ ժամանակավոր բնակության թույլտվությունից։ Սակայն այս դրույթը չի տարածվի այն օտարերկրյա քաղաքացիների վրա, որոնք ճանաչվել են փախստականներ կամ Ռուսաստանում ստացել են քաղաքական կամ ժամանակավոր ապաստան։

Պետդումայի նախագահը հիշեցրել էր նաև, որ 2024 թվականից միգրացիայի ոլորտում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ ընդունվել է 30 դաշնային օրենք։

«Ստեղծվել է իրավական դաշտ, որի շնորհիվ ՆԳՆ-ին միայն 2026 թվականի հունիսին հաջողվել է կանխել այս ոլորտում ավելի քան 60 հազար իրավախախտում, հարուցել 2 հազար քրեական գործ, Ռուսաստանի Դաշնությունից արտաքսել և դեպորտացնել 14,6 հազար միգրանտի, սահմանափակել երկիր մուտք գործելը 29,3 հազար օտարերկրյա քաղաքացիների համար, ինչպես նաև հայտնաբերել և վարչական պատասխանատվության ենթարկել 10,4 հազար անբարեխիղճ գործատուների՝ միգրանտների ապօրինի աշխատանքի ներգրավման համար», – հավելել է նա։

Վոլոդինը նշել էր. «Ռուսաստան պետք է ժամանեն նրանք, ովքեր գիտեն ռուսերեն լեզուն, պահպանում են ՌԴ օրենքները և հարգում են երկրի մշակույթն ու հավատը»։

Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն Պետդուման համապատասխան օրենքն ընդունել է լիագումար նիստում՝ երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ. Ռուսաստանում կմերժեն ՌԴ քաղաքացիություն տալ դատվածություն ունեցող միգրանտներին:

Դատվածության առկայությունը՝ անկախ հանցագործության ծանրությունից, նաև հիմք կհանդիսանա ժամանակավոր կացության թույլտվության մերժման համար։

Դատվածության բացակայության մասին տեղեկանք կպահանջվի նաև դեռահասներից, որոնց 14 տարեկանը լրացել է դիմումը տալու պահին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել