Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ Սուքիասյանին բռնելն իմ հաջողությունն էր» . Փայլակ Հայրապետյան

Փետրվար 02,2014 16:29

Գործարար Փայլակ Հայրապետյանն իր հաջողությունն է համարում օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին բռնելու փաստը:

«Այնքան եմ ուրախացել, որ վերջապես կկանչեն քննության, կիմանանք ՝ ինչ է եղել»,- Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը: Նրա  համար օֆշորային սկանդալն արդեն բացահայտված է. «Այս գործի նոր բացահայտման կարիք չի զգացվում, որովհետեւ քննությունով, ամեն ինչով բացահայտված է, սրան էլ կալանավորեցին: Ինչն էլ հաստատի կամ չհաստատի, արդեն կարեւոր չէ, որովհետեւ փաստաթուղթ կա, եթե փաստաթուղթ չլիներ, ուրիշ բան: Այս գումարները գնացել են օֆշոր՝ երրորդ կազմակերպության վրա, որի փաստաթուղթ կա, այնտեղից հետ է եկել Հայաստան՝5 միլիոն 200.000 դոլար, այստեղ կանխիկացվել, եւ այդ գումարով  մոտ 100 կիլոգրամ ոսկի են գնել, դրա փաստաթուղթն էլ կա»:

Պարոն Հայրապետյանի համոզմամբ, «Հայաստանի ղեկավարությունը մինչեւ հիմա  գիտեր, թե ես Աշոտ Սուքիասյանի հետ եմ գործարքի մեջ մտել, չգիտեին, որ ես գործարքի մեջ մտել եմ ոչ թե Աշոտի, այլ հանրապետության վարչապետի հետ: Ես Աշոտին բոլորովին չեմ ճանաչել, դեմքով էլ չեմ ճանաչում: Այս գործում ներգրավված են ե՛ւ վարչապետը, ե՛ւ Նավասարդ Կճոյանը եւ «Ամերիա» բանկի տերերը:  Պահանջում եմ, որ այս գործով հարցաքննվեն եւ առերեսում լինի նաեւ նրանց հետ, ու ես գնալու եմ մինչեւ վերջ»:

Հիշեցնենք, որ նախօրեին  ՀՀ Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը, որ Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել են Թբիլիսիում,  Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի՝ Հայաստանին արտահանձնման հարցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728