Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը

Փետրվար 05,2014 11:37

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Բարերար անդամ մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը:

1925 քմ. ընդհանուր մակերեսով շենքն ուժեղացվել է եւ արտաքինից երեսպատվել մարմարե սալիկներով: Շենքը, ներառյալ տանիքը, վերահատակագծվել է, ինչի արդյունքում խորհրդային շրջանում կառուցված այս գեղեցիկ ընդարձակ կառույցն ամիսներ անց կդառնա արդի պահանջներին համապատասխան կրթական հաստատություն` լուսավոր աստիճանավանդակներով, հարմարավետ հանդիսությունների դահլիճով եւ համապատասխան ձայնամեկուսացում ունեցող դասասենյակներով:

Stepanakert Sayat-Nova College_03

Հիշեցնենք, որ Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ վերջին երեք տարիների ընթացքում հիմնանորոգվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատը: Բարերարը ներդրումներ է կատարել նաեւ Արցախի ջրամատակարարման համակարգում:

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728