Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները վիճում են ոստիկանների հետ (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 12:53

Այս պահին «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարների» նախաձեռնության անդամները հավաքվել են կառավարական թիվ 3 շենքի դիմաց եւ վիճում են ոստիկանների հետ: Ոստիկանները խնդրում են ճանապարհը բացել, իսկ ակտիվիստները հրելով առաջ են գալիս կառավարական շենքի աշխատակիցներին կոչ անելով միանալ իրենց եւ բացականչում. «Պարոնայք ոստիկաններ, բացեք ճանապարհը, դուք խոչընդոտում ենք մեր խաղաղ հավաքի անցկացման իրավունքը»:

Այս պահին նորանոր ոստիկաններ են մոտենում ակցիային:  Նշենք, որ տարածքում մեծ ու փոքր ոստիկանական  մեքենաներ են:

Ակտիվիստները պատրաստվում են շուտով գնալ կառավարության շենք, Կենտրոնական բանկ, պետեկամուտների կոմիտե եւ քաղաքապետարան: Նրանք կոչ են անում միանալ իրենց:

Ակտիվիստներն այսօր բողոքում են նաեւ ստեղծված այն խառնաշփոթից, որ ստեղծվել է  ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից հետո, որտեղ ասվում է, որ գործատուները պատասխանատվության չեն ենթարկվի, եթե պարտադիր պահումներ չանեն, մյուս կողմից հարկայինը պարտադիր պահումներ է պահանջում:

kensaposh_01 kensaposh_04 kensaposh_03

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728