Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ու դատախազության պաշտոնատար անձանց դեմ քրեական գործը՝ դատարանում. «Փաստինֆո»

Փետրվար 19,2014 12:46

Ոստիկանության ու դատախազության պաշտոնատար անձանց դեմ հարուցված Սյունիքի աղմկահարույց գործն արդեն ընդունվել է դատարանի վարույթ: Այս գործով որպես մեղադրյալ ներգրավված են երեք հոգի։

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ երկու դրվագով:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելը, 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը:

Իսկ ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը, 336-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ նրանք Քաջարան քաղաքի բնակիչ Հակոբ Թոսունյանի օժանդակությամբ, առանձնապես ծանր հանցագործության` Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քրեական գործով կեղծել են ապացույց:

Կեղծիքներն ի հայտ են եկել Գրիգոր Պապյանի սպանության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728