Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները, այնպիսի քաղաքականություն են վարում, որ արյուն չթափվի. Սոցիոլոգ

Մարտ 03,2014 16:25

«Ըմբոստությունը՝ որպես վարքային մոդել, մեր բնակչության շատ փոքր մասի կողմից է կարեւորվում: Այսինքն՝ եթե մենք արժեքային մոտեցում ենք ցուցաբերում, ըմբոստությունը՝ որպես արժեք, փոքրամասնության կողմից է միայն կարեւորվում»,- այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը:

Պարոն Մկրտչյանը բացառում է մարտի 1-ի դեպքերի կամ Մայդանի կրկնությունը, քանի որ ծայրահեղ վարքագիծ դրսեւորելիս՝ պետք է լինեն ծայրահեղ պայմաններ: Իսկ Ուկրաինայի դեպքերի կրկնության համար, դեկանի կարծիքով, պետք է շեմ հաղթահարել, այսինքն՝ ըմբոստ վարքի պատրաստ մարդկանց թիվը պետք է բավականաչափ մեծ լինի, սակայն կատարված հետազոտությունները փաստում են, որ ըմբոստությունը Հայաստանի հասարակության մոտ մեծ չէ: Ինքը՝ Արթուր Մկրտչյանը, Հայաստանում այդպիսի ծայրահեղ պայմաններ չի տեսնում.

«Կա ցանկություն՝ փոփոխությունների միջոցով բարելավել մեր կյանքը եւ հասնել որոշակի ցանկալի կենսամակարդակի, բայց դա մի բան է, նպատակին հասնելու միջոցները՝ մի այլ բան»:

Պարոն Մկրտչյանի կարծիքով՝ մարտի 1-ից հետո Հայաստանում ցավի մթնոլորտ է տիրում, եւ քաղաքական գործիչների մեծ մասը հակված է այնպիսի քաղաքականություն վարելու, որ այլեւս հայի արյուն չթափվի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31