Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտ 04,2014 19:26

Մարտի 1-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցելություն ունեցավ Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններ:

Նինոծմինդայում՝ Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Մանուկյանն ընդգծեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և կոչ արեց այդ ուղղություններով շարունակել գործունեությունը: Դեսպան Մանուկյանը հատկապես կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ համայնքային կյանքում և հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման գործում:

Վրաստանում ՀՀ դեսպանը համայնքային մի շարք ակտիվիստների փոխանցեց Հայաստանի սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների գերատեսչական պարգևները:

Նույն օրը համայնքային կառույցների ներկայացուցիչների և առանձին անհատների հետ հանդիպում տեղի ունեցավ Ախալքալաքի շրջանում:

Հանդիպման մասնակիցների հետ զրույցում քննարկվեցին, Վրաստանի հայ համայնքում առկա խնդիրներին և համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերին առնչվող, Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր: Դեսպան Մանուկյանը ներկայացրեց հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը:

Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ գերատեսչական պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը:

Դեսպան Մանուկյանին ուղեկցում էին և հանդիպումների ընթացքում խոսքով հանդես եկան  Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ՀՀ Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31