Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կառավարությունը Աղետի փաթեթը փոխանցում է Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությանը

Մարտ 21,2014 14:56

Երևան, Հայաստան- Մարտի 21-ին ԱՄՆ Կառավարության կողմից Հայաստանի Արտակարգ Իրավիճակների Նախարարությանը փոխանցվեց բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված Աղետի Փաթեթը: Փոխանցումը իրականացվեց Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ.-ի կողմից, և միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում Արտակարգ Իրավիճակների Նախարարությունում: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Եվրոպայում և Եվրասիայում Հումանիտար Ծրագրերի Գրասենյակի Տնօրեն Ջերալդ Օբերնդորֆերը և ՀՀ-ում Արտակարգ Իրավիճակների Նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին միջոցառմանը:

Աղետի Փաթեթը իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ, մոտ 520,000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական Օգնության Ծրագիրը (ՀՄՕԾ) ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2001 թ-ից ի վեր: ՀՄՕԾ-ը հումանիտար օգնության բաշխման արագ արձագանքման ծրագիր է, որը օգնում է հասարակության խոցելի խմբերին: Ծրագրի շրջանակներում, Քաունթերփարթը խոցելի խմբերին է տրամադրում հագուստեղեն, կոշկեղեն, բշժկական պարագաներ, սարքավորումներ և կահույք, ինչպես նաև հիգենիկ և դպրոցական պարագաներ և այլն:

2001 թվականից մինչ օրս Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական Օգնության Ծրագիրը ներկրել է ավելի քան 30 մլն. դոլար արժողությամբ հումանիտար օգնություն բեռներ, որոնք էլ 500 գործընկեր կազմակերպությունների միջոցով բաշխվել են մոտ 2 միլիոն կարիքավոր բնակչությանը:

Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31