Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկիչները Քեսաբի Լուսավորչական եկեղեցին դարձրել են մզկիթ

Մարտ 25,2014 13:37

ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի տեղեկություններով, այսօր առավոտյան Սիրիայի հայաբնակ տարածքում՝ Քեսաբում, զինյալ խմբավորումները մտել են տեղահանված հայերի տներ, այրում են հայ ընտանիքների տները, փշրում, ջարդում:
«Քեսաբը դատարկված է, բանակը հետ է քաշվել, որ հետագայում իմանան՝ ինչ անեն: Չորս կողմից անսպասելի ու միանգամից են ներխուժել: Լուսավորչական եկեղեցին են նաեւ ներխուժել այսօր, այն դարձրել են մզկիթ, իսկ տեղահանված քեսաբցիների տներից ունեցվածքը թուրքերը տեղափոխում են Թուրքիա»,- այսօր «Հայնյուզ» ակումբում պատմեց պարոն Մեսրոպյանը: Նա Քեսաբի ավերածություններում տեսնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էդողանի ձեռքը.«Թուրքն իր անելիքն անում է, երեւի ոճրագործ, ֆաշիստ, նացիստ Էրդողանը իր նպատակներ է հետապնդում: Մեկ շաբաթվա ընթացքում բացեցին սահմանները, թույլ տվեցին ահաբեկիչներին ներս մտնել, որոնց մի մասը թուրքմեններ էին, որոնք ապրել են Քեսաբում եւ ճանապարհները լավ գիտեն»:
Նրա խոսքով, ինչքան մոտենում ենք ցեղասպանության 100 ամյակին, այնքան թուրքը իր «ոխակալ քայլերին է դիմում եւ կրկին տեղահանում հայերին: Ինչքան կարելի է : Հայաստանի կառավարությունից եւ նախագահից պահանջում ենք՝ ոչ միայն խոսքերով դիմեն ԵԽ, միջազգային կառույցներ, պետք է ճշգրիտ քայլ անել»:

Արեւելագետ Արմեն Պետրոսյանն էլ նկատել է, որ սիրիական հակամարտության մարտավարության փոփոխություն. «Մասնավորապես, հակակառավարական ուժերը փորձում են երկրի ներսում ուժերի հավասարակշռությունը փոխել դեպի իրենց կողմից հովանավորվող կողմը: Ակտիվացում ենք տեսնում երկրի հյուսիս արեւելյան հատվածում՝ Թուրքիայի ներգրավմամբ»:

Արմեն Պետրոսյանի համոզմամբ, մարտավարության փոփոխությամբ նախատեսում են առաջիկա ամիսներին հզոր գրոհ սկսել Դամասկոսի վրա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31