Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ալավերդյանը շնորհակալ է «ֆեյքերի» համար, բայց էլի հարցեր ունի

Մարտ 31,2014 12:18

Այսօր, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը նախ շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին, որ բազմաթիվ խնդրանքներից հետո, նախագծի նոր տարբերակում հանվել են երկու վիճելի կետերը, որոնք վերաբերում էին «ֆեյքերին» եւ անհայտ օգտատերերին: Բանախոսը կարծիքով, դրանք կարող էին շատ լուրջ խնդիրներ առաջացնել այն լրատվամիջոցների համար, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները:

Բանախոսը ներկայացրեց նաեւ օրերս հայ լրագրողների Էստոնիա կատարած այցի ժամանակ «Դելֆիի» խմբագրի հետ հանդիպման արդյունքները: Նկատենք, որ սույն օրենսդրական նախաձեռնության հեղինակները մշտապես «Դելֆիի» օրինակն են վկայակոչում: «Դելֆին» ՄԻԵԴ որոշումը բողոքարկել է Վերին պալատ, հուլիսի 19-ին Ստրասբուրգում այս գործի քննությունն է լինելու: «Դելֆիի» խմբագիրը հույս է հայտնել, որ նիստում որոշումը կբեկանվի, քանի որ դա մեծ նշանակություն ունի համաշխարհային լրատվական դաշտի համար:

«Դելֆիի» պաշտպանությանն են միացել մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ եւ կազմակերպություններ, որոնք գտնում են, թե այդպիսով սահմանափակվում է ազատ արտահայտման իրավունքը եւ ԶԼՄ-ների ազատ գործունեության իրավունքը:

Դավիթ Ալավերդյանը նաեւ մի քանի հարցեր հնչեցրեց` ինչպե՞ս է դիմողը ծանուցելու կայքի պատասխանատուներին, երբ կայքերի զգալի մասում չկան հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ, ինչպե՞ս պետք է կողմնորոշվի`դա զրպարտանք է, թե՞ ոչ, ինչպե՞ս պետք է կռահի`դա դատողական գնահատական է, թե՞ վիրավորանք, ինչպե՞ս պետք է պահանջել հեռացնել մեկնաբանությունը`գրավո՞ր, թե՞ բանավոր, ինչպե՞ս ԶԼՄ-ն իմանա`զանգողը կամ էլեկտրոնային նամակ գրողը հենց ա՞յն անձն է, որին վիրավորել են, դիմողն ինչպե՞ս է իմանալու, որ իր գրավոր նամակն ընթերցվել է, ծանուցումը ստացվել եւ մերժվել է, ի՞նչ է լինելու այն կայքերի պարագայում, որոնք գրանցված չեն հայկական դոմեյնային համակարգերում: Նա մտավախություն ունի, որ այս փոփոխությունների ընդունման դեպքում, հայկական կայքերի մեծ մասը կարող են անցնել ոչ հայկական դոմեյնային գոտի`իրենց համար այդպիսով լուծելով հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31