Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Հակոբյան. երբեք վարչապետի անձի մասին խոսք չի եղել. «Հրապարակ»

Ապրիլ 04,2014 10:31 Share

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորում է քառյակի կոնսոլիդացիայով ու ճնշումներով, բայց հետագա անելիքների մասով մանրամասներ միայն այսօր կարող է ներկայացնել, քառյակի քննարկումից հետո։ «Անշուշտ, այդ հանգամանքը եւս պետք է հաշվի առնել՝ ոչ իշխանական ուժերի համագործակցությունը եւ, բնականաբար, երկրի սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր իրավիճակը, բայց ասեմ, որ երբեք վարչապետի անձի մասին խոսք չի եղել։ Միշտ ասել ենք՝ ամբողջական իշխանափոխություն։ Մենք միասնական տեսակետ կարտահայտենք վաղը»։

Հնարավո՞ր է քառյակի ընտրյալին էլ վարչապետ նշանակեն, ու պայքարն այսքանով ավարտվի։ «Մենք այդպես խնդիր չենք դրել ու վարչապետի առաջարկություն չենք անի, կառավարության հրաժարականին պետք է նախորդի այլընտրանքային ծրագիրը, որը պետք է ունենա քաղաքական ու սոցիալական բաղադրիչ։ Այս փաթեթով էինք մենք պատրաստվում ներկայանալ ամսի 28-ի խորհրդարանական նիստին։ Վարչապետի անձի հրաժարականով ոչինչ չի փոխվի»,- խոսքն ավարտեց Հակոբյանը։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930