Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Ուկրաինայի փոխարեն 2014թ-ին ԱՊՀ-ն կնախագահի Բելառուսը

Ապրիլ 04,2014 15:08

Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը աշնանը կանցկացվի Մինսկում, ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Բելառուսը հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների ակտիվ մասնակից է, այդ իսկ պատճառով մենք համաձայնել ենք մեր վրա վերցնել այս տարվա նախագահությունը և մեզ մոտ անցկացնել այս տարվա մայիսի վերջին կայանալիք կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, և այս տարվա աշնանը՝ պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարությունների խորհուրդների նիստերը», – հայտնել է Մակեյը:

Ի սկզբանե գագաթնաժողովը պետք է անցկացվեր Կիևում, սակայն Ուկրաինան 2014թ. հրաժարվեց ԱՊՀ նախագահությունից: Ուկրաինայի իշխանափոխությունից հետո նշանակված ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար Անդրեյ Պարուբին հայտնել էր, որ Ուկրաինան մտադիր է ընդհանրապես հրաժարվել ԱՊՀ անդամակցությունից:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930