Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապատրաստվում են Սերժ Սարգսյանի այցին

Ապրիլ 11,2014 17:44

Այսօր, երեկոյան ժամը 19-ին, նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է  Վերնիսաժին հարակից տարածքում գտնվող քաղաքապետարանի մասնաշենք: Այդտեղ է գտնվում ՀՀԿ Կենտրոնի կառույցի գրասենյակը:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հանդիպելու է Կենտրոնի ակտիվի հետ: Քննարկման թեման գաղտնի է պահվում:

Ականատեսներն Aravot.am-ին պատմեցին, որ վաղ առավոտից շենքի սանիտարական մասի աշխատակիցները լծվել են տարածքը մաքրելու գործին. նույնիսկ շենքի բակի սալիկները հատ-հատ լվացվում են: Ոստիկանները ժամը 16-ից հորդորում են շենքում գտնվող տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին ազատել տարածքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Թող այցելի…..Մեկ է դրանից բան չի փոխվելու…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930