CBS News-ի հրապարակած՝ ամերիկացի գործող զինծառայողներից ստացված լուսանկարներում երևում են իրանական հրթիռային և ԱԹՍ հարվածների հետևանքները։
Սաուդյան Արաբիայի Prince Sultan ավիաբազայում լրջորեն վնասվել է E-3 Sentry AWACS օդային վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռը։ Քուվեյթի Camp Buehring և Camp Arifjan բազաներում վնասվել կամ ավերվել են շենքեր, զորանոցներ, մեքենաներ և այլ ենթակառուցվածքներ։
Ըստ նյութի՝ Պենտագոնը հարձակումներ է արձանագրել Քուվեյթում, Բահրեյնում, Կատարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Օմանում և Հորդանանում տեղակայված ամերիկյան օբյեկտների ուղղությամբ։
Նշվում է նաև, որ Պենտագոնի գլխավոր տեսուչի նոր զեկույցում ամերիկյան տեխնիկայի կորուստները գնահատվում են մինչև 3,7 մլրդ դոլար, այդ թվում՝ շուրջ 60 թռչող սարք։
Կարդացեք նաև
«Հենակետ»


















































