Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Նադեին-Ռաևսկի. Խաղաղության գործընթացի գլխավոր չափանիշը պետք է դառնա ոչ թե այն, թե քանի անգամ է «խաղաղություն» բառը հնչում պաշտոնական ելույթներում, այլ, թե ինչպես են փոխվում, վերանում թշնամական նարատիվները, ճնշման գործիքները. «168 ժամ»

Սեպտեմբեր 17,2026 09:30 Share

Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ խաղաղությունը միայն փաստաթղթի տեքստը չէ, այլ հարաբերությունների ընդհանուր մթնոլորտը, քարոզչական բաղադրիչը:

Ըստ նրա, եթե մի կողմը խոսում է խաղաղության մասին, իսկ մյուս կողմի պատմական, քաղաքական և տեղեկատվական գործողությունները շարունակում են կառուցվել հաղթողի ու պարտվողի տրամաբանությամբ, ապա հասարակությունների համար ստեղծվում է խաղաղության և իրականության միջև վտանգավոր ճեղք։ Այդ պատճառով, վերլուծաբանի կարծիքով, խաղաղության գործընթացի գլխավոր չափանիշը պետք է դառնա ոչ թե այն, թե քանի անգամ է «խաղաղություն» բառը հնչում պաշտոնական ելույթներում, այլ, թե ինչպես են փոխվում, վերանում թշնամական նարատիվները, ճնշման գործիքները: Սակայն, նրա որակմամբ, դա կարծես տեղի չի ունենում:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ Հայաստանի իշխանությունների համար այս իրավիճակը բարդ երկընտրանք է ստեղծում, քանի որ մի կողմից՝ ՀՀ կառավարության ամբողջ քաղաքական տրամաբանությունը կառուցված է այն մտքի շուրջ, որ Հայաստանը պետք է հնարավորինս խուսափի նոր ռազմական էսկալացիայից և խաղաղության գործընթացը դարձնի պետական քաղաքականության առանցք, մյուս կողմից՝ խաղաղության անվան տակ ցանկացած ադրբեջանական քայլի, հայտարարության լուռ ընդունումը կարող է հասարակության մեջ ստեղծել այն տպավորությունը, որ Հայաստանը ոչ թե վարում է զսպվածության քաղաքականություն, այլ պարզապես հրաժարվել է քաղաքական հակադարձումից՝ դրա բոլոր հետևանքներով։

Նա նշեց, որ մինչ Բաքուն հետևողականորեն շարունակում է իր երկարաժամկետ ռազմավարական և գաղափարական նպատակների իրագործումը՝ ձգտելով հիմնովին վերափոխել տարածաշրջանային իրողությունները և պատմական հիշողությունը, Երևանի կողմից որդեգրված զսպվածությունը գործնականում խորացնում է ռեգիոնալ անհավասարակշռությունը: «Նման անհավասարակշիռ մոտեցումը ոչ միայն չի զսպում ադրբեջանական նորանոր պահանջներն ու ճնշումները, այլև ավելի է խորացնում հասարակական անվստահությունը և լրջորեն վտանգում շահերը»,- ասաց նա:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930