Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբեր 16,2026 20:22 Share

Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները սեպտեմբերի 10-ին «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերել են փայտանյութով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատար։

Աչաջուր գյուղի բնակիչ 24-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Կաղնի և բոխի տեսակի փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել