«Դուք երբևէ որևէ գրամով դաշնակցական չեք եղել, փոխարենը միշտ եղել եք պոպուլիստ, երբ Ձեզ պետք է եղել՝ ազգային գաղափարախոսությունից եք խոսել, երբ պետք է եղել՝ հակառակի մասին։ Իզուր Ձեզ մի գաղափարականացրեք։ Ես հարցնում եմ պարզ բան՝ ի՞նչ իրավական հիմքով եք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ տարածք համարվող Տիգրանաշենն անվանել ադրբեջանական անունով։
Քարտեզ վկայակոչել չեք կարող, քանի որ ինքներդ եք ասել՝ քարտեզն իրավական հիմք չէ, հիմա հարց՝ ո՞րն է այդ հիմքը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Ես Քյարքի եմ անվանել Քյարքին, Քյարքի եմ անվանել, որովհետև Քյարքի է։ Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի։ Իրավական հիմքն էլ ունենք՝ Ալմաթայի հռչակագիր, Խորհրդային Միություն և ԽՍՀՄ փլուզման պահին ՀՀ տարածքներն արտահայտող քարտեզներ՝ ԽՍՀՄ-ի վերջին դե յուրե իրավական նշանակություն ունեցող քարտեզներ»։
Կարդացեք նաև
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Դու էլ թուրքի կամակատար ես, դրա համար էլ ժողովուրդը քեզ թուրք է անվանում, թուրքի կամակատար չլինեիր քեզ թուրք չէին անվանի։