Լրահոս
Օրվա լրահոսը

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 22000 ծառ ու թուփ

Ապրիլ 14,2014 12:39

Ապրիլի 12-ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 17064 ծառ և 4780 թուփ: Երևանը միասնական ուժերով մաքրելու ու բարեկարգելու հանրօգուտ աշխատանքին ներգրավվել են վարչական շրջանների կանաչապատման ու սանմաքրման ընկերություններ, պետական ու մասնավոր կառույցներ, կրթական հաստատություններ ու առողջապահական ձեռնարկություններ, երևանցիներ: Վարչական շրջաններում գործարկվել է 308 միավոր հատուկ մեքենասարքավորում: Կանաչ տարածքները մաքրելուց ու բարեկարգելուց հետո մայրաքաղաքի աղբավայրեր է տեղափոխվել շուրջ 1300 տոննա աղբ:

001_sh

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930