Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Տարբեր դատարաններ նույն իրավահարաբերության վերաբերյալ ձևավորում են իրարամերժ դիրքորոշումներ

Սեպտեմբեր 14,2026 13:30 Share

2026 թ. օգոստոսի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել  «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»ՍՊԸ (ներկայացուցիչ՝ Հայկ Վարդանյան ) դիմումը։

Անհատական դիմումով դիմումատուն վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի սահմանադրականությունը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հանրային իրավահարաբերությունը մասնավորից տարանջատվում է իրավահարաբերության սուբյեկտի կազմակերպաիրավական կարգավիճակի հիմքով:

Ըստ դիմողի՝ այդ մեկնաբանության պայմաններում տարբեր դատարաններ նույն իրավահարաբերության վերաբերյալ ձևավորում են իրարամերժ դիրքորոշումներ՝ կապված գործի ենթակայության հետ, ինչի հետևանքով անձը փաստացի զրկվում է իր վեճի՝ ըստ էության քննության հնարավորությունից և, մասնավորապես, վարչական դատավարության կարգով դատական պաշտպանությունից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2, 6, 9 և 10-րդ մասերի սահմանադրականության հարցի առնչությամբ դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը հիշյալ իրավակարգավորումների շրջանակներում գործելիս չի հանդիսանում 4 դատարան և չի իրականացնում արդարադատություն, հետևաբար՝ այդ կապակցությամբ վերջինիս կողմից կայացված որոշումը դատական ակտ չէ, սակայն վիճարկվող կարգավորումները Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների նախագահներին, ըստ էության, ընձեռում են գործերի ընդդատության -ենթակայության մասով արդարադատություն իրականացնելու հնարավորություն՝ դատարան չլինելով հանդերձ։

Մինչդեռ, դիմողի պնդմամբ, այդ հարցը պետք է լուծվի դատարանի կողմից՝ դատավարական ընթացակարգերով, կողմերի մասնակցությամբ և բողոքարկման հնարավորությամբ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ         

«Առավոտ» օրաթերթ

12.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930