Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկաֆոնիայի ամիսն ավարտվեց

Ապրիլ 17,2014 15:22

Երևանի Սիամանթոյի անվան համար 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկաֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը։ Մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել դպրոցներին և հատկապես ֆրանսերենի ուսուցիչներին՝ ֆրանկաֆոնիայի ամսվան նվիրված բովանդակալից միջոցառումներ կազմակերպելու համար։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային գծով կցորդ Ֆաբիեն Նեյրան ևս կազմակերպված բազմաթիվ միջոցառումների համար շնորհակալություն է հայտնել մասնակից դպրոցներին, ուսուցիչներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ Ֆրանկաֆոն երկրների ասոցիացիայի հետ արդյունավետորեն համագործակցելու և ֆրանսախոսության օրերը այսչափ կարևորելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930