Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մենք վաղուց Մաքսային միության մեջ ենք` մենթալիտետով, քաղաքականությամբ, կոռումպացվածության աստիճանով». «Մեդիալաբ»

Մայիս 06,2014 12:49

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

-Պարոն Հոկտանյան, Հայաստանում կոռուպցիայի տարածվածության առումով ի՞նչ իրավիճակ է:

-Եվ ակադեմիական գրականությունում, և փորձագիտական շրջանակներում վաղուց արդեն ընդունված է, որ կոռուպցիան հնարավոր չէ ուղղակիորեն չափել: Կա կոռուպցիայի ընկալում, որը մենք պարզում ենք հարցումների միջոցով, թե մարդիկ ինչպես են ընկալում դա: Դա, իհարկե, չի նշանակում, որ եթե մարդկանց 70 տոկոսն ասում է, օրինակ, ոստիկանությունը կոռումպացված է, դա նշանակում է, որ ոստիկանությունում կոռուպցիայի տարածվածության մակարդակը 70 տոկոս է:

Բայց եթե մարդիկ ինչ-որ ոլորտ ընկալում են շատ կոռումպացված, իրականում դա ճշմարտությանը բավականին մոտ է: Այսինքն՝ այնպես չէ, որ եթե մարդն ասում է, որ, օրինակ, ոստիկանությունում 70 տոկոսը կոռումպացված է, բայց իրականում ոստիկանությունը շատ մաքուր է: Եվ հակառակը, եթե ասում են ՝ որևէ ոլորտ մաքուր է, ուրեմն իսկապես մաքուր է և առանձնապես կոռումպացված չէ տվյալ ոլորտը: Այդ իմաստով, եթե Հայաստանում նայենք կոռուպցիայի ընկալումը, մենք ամենավատը չենք աշխարհում, բայց կա երկու ցուցանիշ: Եթե նայում ենք կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը մեր միջազգային կազմակերպության հիմնական բրենդային ինդիկատորն է, դրանով մենք 2013 թվականի տվյալներով 178 երկրների մեջ 94-101-րդ տեղն ենք, որն, իհարկե, չպետք է մեզ ուրախացնի:

Առավել ևս, մեզ չպետք է ուրախացնի այն, որ այդ թիվը բավական փոքր է, զրոյից հարյուր սանդղակով, որից զրոն բացարձակ կոռումպացված է, հարյուրը բացարձակ մաքուր, մեր մոտ այդ համաթիվը 36 է: Ընդհանրապես դա բավական ցածր համաթիվ է, այդ տեսակետից հպարտանալու առիթ չկա: Նույնիսկ չէի ասի, որ պետք է հպարտանանք, որ ԱՊՀ երկրներում մենք լավագույնն ենք, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ-ից: Երբ որ մենք նայում ենք 2000-ականների սկզբները, մենք շատ առաջ էինք, Վրաստանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն էր, այժմ մեզանից անհամեմատ առաջ է անցել: Մյուս կողմից, պետք է նշել, որ այդպիսի առաջընթաց շատ քիչ երկրներ են գրանցել:

Օրինակ, մեր պետական պաշտոնյաներն են սիրում դա նշել, մանավանդ վերջին երկու-երեք տարիներին, որ Հայաստանն ավելի լավ տեղ է զբաղեցնում: Բայց դա ոչ թէ գալիս է նրանից, որ մեզ մոտ մեծ առաջընթաց է, այլ որովհետև շատ այլ երկրներում այդ առումով վիճակը վատացել է: Այսինքն՝ կույրերի մեջ միաչքանի թագավորի սկզբունքով մենք նրանց համեմատ մի քիչ լավ ենք երևում: Բայց եթե մենք մեր առաջ խնդիր ենք դնում լինել նորմալ պետություն, ապա այդ համաթիվը գոնե պետք է հիսունից ցածր չլինի: Նախորդ տարվա տվյալներով՝ լավագույն երկրներ են եղել Նոր Զելանդիան, Սինգապուրը և Դանիան են, որտեղ այդ համաթիվը 89 է: Լավ, չլինենք այդ մակարդակին, բայց գոնե Վրաստանի 52-ը ինչո՞ւ մենք չեք կարող լինել:

-Իսկ ձեր ուսումնասիրությունները ի՞նչ են ցույց տալիս, ո՞ր ոլորտերում է Հայաստանում կոռուպցիան առավել տարածված:

-Կա մեկ այլ համաթիվ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի գլոբալ բարոմետրը, դա հասարակական կարծիքի հարցում է: Շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը ի ցույց է դնում իրավիճակը տվյալ երկրում: Այստեղ զրոյից հինգ սանդղակն է, զրոն շատ մաքուրն է, հինգը բացարձակ կեղտոտը: Հայաստանում այս առումով առավել վատ ոլորտները 2013 թվականի տվյալներով հանրային ծառայության ոլորտն է, այսինքն՝ պետական պաշտոնյաները, երկրորդը, դատարանները, երրորդը՝ առողջապահության ոլորտը: Այս երեք ոլորտներին շատ քիչ զիջում է ոստիկանությունը: Ես այս տվյալները բավական ադեկվատ եմ համարում, քանի որ այս երեք ոլորտները ամենակոռումպացված ընկալվող ոլորտներն են:

Մարի Ներսեսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031