Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիսան Մուռանո»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը

Մայիս 12,2014 12:58

Մայիսի 9-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձեռքի քերծվածքներով բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն և ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել է հիվանդանոց:

Արմեն Ա.-ն հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Արմեն Ա.-ի վարած «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը, ինչի հետևանքով էլ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031