Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան․ «Մենք տեսնում ենք մեր թերությունները». Azatutyun.am

Մայիս 15,2014 19:40

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, թե երեքշաբթի օրը Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և քաղաքացիական ակտիվիստների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանությունը ուժ չի կիրառել, այլ եղել է բավականին ադեկվատ:

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով անվանակոչելու օրը, երբ մի խումբ ակտիվիստներ գնացել էին այգի՝ պահանջելով երևանյան մեկ այլ այգի անվանակոչել Մանուշյանի անունով իսկ Մաշտոցի այգին թողնել որպես քաղաքացիական պայքարի խորհրդանիշ:

«Ոստիկանությունը ուժ չի կիրառել, ոստիկանությունը եղել է բավականին ադեկվատ այն գործողություններին, որ եղել են մեր քաղաքացիների կողմից, այնպես որ ամեն ինչ օրինական դաշտի մեջ է և ակտիվիստներից մեկը նույնիսկ դիմադրություն է ցույց տվել: Դիմադրությունն էլ դրսևորվել է հագուստ պատռելով և այլն երևույթներով, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել», – նշեց ոստիկանապետը:

Մինչդեռ ակտիվիստներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, երեկ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել: Բժիշկները ախտորոշել են ոտքի սալջարդ: Սաֆարյանը պատմել էր, որ բռնությունները սկսվել են դեռ այգում, երբ մարդաշատ հարվածից իրենց մեկուսացնելով ոստիկանները սկսել են հարվածներ հասցնել: Այսօր մեզ հետ զրույցում ոստիկանապետը առաջարկեց չօգտագործել «ոստիկանության նկատմամբ անվստահություն տերմինը», երբ հարցրեցինք, թե ի՞նչ է արվում հասարակության շրջանում վստահությունը բարձրացնելու համար:

Հովհաննես ՇՈՂԻԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031