Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբը փայլեց ԱՄՆ-ում

Մայիս 21,2014 14:59

«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնիկ ջազային խումբը «Made in New York Jazz» փառատոնից վերջերս է վերադարձել

Փառատոնի մասին նրանց տեղեկացրել էին հենց կազմակերպիչները. մրցույթի հիմնադիր Միխայիլ Բրովկինը, համացանցում լսելով խմբի կատարումները, հավանել էր հայկական էթնիկ երաժշտությունը, ծանոթացրել մրցույթի պայմաններին, հետո առաջարկել, որ նրանք էլ մասնակցեն: Հայկական խումբը նախ պետք է հաջողություն գրանցեր առցանց քվեարկությունում:

MiqayelVoskanyan

Այսպես մեկ տարի տեւողությամբ առցանց քվեարկության արդյունքներով «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնիկ ջազային խումբը՝ Միքայել Ոսկանյանի հեղինակած «Take six» ստեղծագործությամբ, 250 երկրներից գրավեց երկրորդ տեղը եւ արժանացավ միջազգային նշանակությամբ փառատոնի մասնակցության իրավունքին:
Մինչ Ամերիկա հասնելն անցած ճանապարհի, նյույորքյան փառատոնում անցկացրած օրերի, տպավորությունների մասին «Առավոտը» զրուցել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի հիմնադիր Միքայել Ոսկանյանի հետ:

Զրույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ վաղվա տպագիր «Առավոտում»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 Լուսանկարները՝ Միքայել Ոսկանյանի անձնական արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031