Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսատան տարածքում ավտոմեքենաները «մաքրել են» անվադողերից ու դրանց պտուտակներից

Մայիս 29,2014 19:49

Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Բ. Ք.-ին եւ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2014թ. մարտի լույս 6-ի գիշերը Բ. Ք.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Բագրատաշենի մաքսային անցակետ, որտեղ ժամը 00.30-ից մինչև 01.30-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսային տարածքում կայանած, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արարատ Մադաթյանին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից եւ ավտոմեքենայի վրայից գողացել են 4 հատ անվադողեր՝ իրենց անվահեծերով, ինչպես նաեւ 14 հատ պտուտակներ՝ ընդհանուր 50 հազար 800 դրամ արժողությամբ: Սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել, այն կանխվել է մաքսատան աշխատակիցների կողմից:

Բ.Ք.-ին եւ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Գողության փորձ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից, նրանց՝ երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը այսօր՝ մայիսի 29-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031